ՀԱՅԵՐԻ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՈՒՄՆ ԱՐՑԱԽԻՑ

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը "հակաահաբեկչական" գործողություն հայտարարեց Լեռնային Ղարաբաղում՝ "սահմանադրական կարգը վերականգնելու", "լայնածավալ սադրանքները" կասեցնելու, հայկական բանակի ստորաբաժանումները զինաթափելու և տարածաշրջանի տարածքից դուրս բերելու նպատակով։ Մեկ օր անց Բաքուն և չճանաչված հանրապետության իշխանությունները ռուս խաղաղապահների միջնորդությամբ համաձայնության եկան հրադադարի մասին։ Այսպիսով, ԼՂՀ իշխանություններն Ադրբեջանի առջև ընդունեցին պարտությունը։
25.09.2023 Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի մոտակայքում պայթել է վառելիքի պահեստը, որտեղ վառելիք էին բաժանում տեղի բնակիչներին՝ Հայաստան տեղափոխվելու համար։
"Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտ – Ասկերան մայրուղուց ոչ հեռու գտնվող վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 68 մարդ։ Այս մասին սեպտեմբերի 26-ին հայտնել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
"Սեպտեմբերի 26-ի ժամը 22:00-ի դրությամբ հաստատվել է վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահվան 68 դեպք: 21 զոհվածի ինքնությունը պարզվել է ։ Վիրավորվել է 290 մարդ", - գրում է www.iz.ru
Լեռնային Ղարաբաղից հայերի արտագաղթը դեպի Հայաստան սկսվել է 2023 թվականի սեպտեմբերի 24-ին
После того, как Нагорный Карабах взяли под контроль азербайджанские войска, десятки тысяч армян были вынуждены покинуть свои дома. Самый крупный город Карабаха — Степанакерт — опустел. На кадрах, снятых очевидцами, видны опустевшие городские улицы с брошенными вещами, которые бегущие из Степанакерта не смогли, по каким-то причинам, забрать с собой, разбитые витрины и пустые полки магазинов.
Սեպտեմբերի 24-ից մինչև հոկտեմբերի 1-ը Լեռնային Ղարաբաղից Հայաստան է ժամանել 100 514 հայ։ Այս մասին հայտնել է կառավարության մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ ներկայացնելով հումանիտար կենտրոնի աշխատանքի արդյունքները։
Ժամանակավոր կացարան է ստացել 48 649 ներգաղթյալ։ Ինչպես նշել են Հայաստանի կառավարությունում, որոշ մարդիկ հրաժարվում են օգնությունից եւ հայտարարում են, որ Երեւանում ինքնուրույն կլուծեն իրենց խնդիրները:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 30-ին հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք հոկտեմբերի 1-ից կսկսեն նպաստներ ստանալ: Նրա խոսքով՝ փախստականների յուրաքանչյուր ընտանիք ամսական պետությունից կստանա 40 հազարական դրամ (100 դոլար) մեկ անձի համար եւ եւս 10 հազար (25 դոլար)՝ կոմունալ կարիքների համար: Փախստականների համար նաև միանվագ վճար է սահմանվել՝ 100 հազար դրամի չափով (250 դոլար) ։ Վճարումները խոստացել են պահպանել առնվազն առաջիկա վեց ամիսների ընթացքում", - գրում է www.gazeta.ru


1988 թ. Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանական ԽՍՀ կազմից դուրս գալու մասին։ 1992-1994թթ.ռազմական հակամարտության ընթացքում Բաքուն կորցրել է վերահսկողությունը տարածաշրջանի նկատմամբ: 2022 թվականին Փաշինյանն ու Ալիևը Պրահայում ստորագրել են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը ճանաչելու մասին հայտարարությունը, ըստ որի՝ Լեռնային Ղարաբաղը ադրբեջանական պետության տարածք է հանդիսանում։
15.04.2025 Նիկոլ Փաշինյանը հայտարարել Է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման անհրաժեշտության մասին, քանի որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն այլևս գոյություն չունի:

