Սերժի, Միշիկի ու Վանեցյանի 1 միլլիարդ դոլլար արժեցող բիզնեսները Նիկոլի հովանու ներքո․ 49 բազմահարկ շենք․ գրում է «Bolola» թելեգրամյան ալիքը

Չի կարող Հայաստանի նման երկրում, Նիկոլի նման դեգեներատ ղեկավար ունենալու պարագայում Երևանում 1 միլիարդ դոլարի կառուցապատում իրականացնող մարդը կամ մարդիկ լինեն ընդդիմություն։

Տարիներ առաջ հանրային գերակա շահի անվան տակ մարդկանցից խլեցին Ֆիրդուս թաղամասի իրենց տները։ 2018-ից հետո մարդկանց սկսեցին իրենց տներից հանել, իսկ ահա պատերազմից հետո սկսել են կառուցապատումը։ Թաղամասը կոչվում է Ֆիրդուս Փրայմ Ռեզիդենս։ Այս ամբողջ տարածքը պատկանում է Միքայել Մինասյանին, Արթուր Վանեցյանին և Սերժ Սարգսյանին։ Կառուցապատումը իրականացնում են մի հարիֆի՝ Արթուր Հարությունյանի անունով, որը Հայրենիք կուսակցության անդամ է և ԱԱԾ նախկին աշխատակից։ Այս դրվագի մասին հետաքրքիր բացահայտում է արել Սիվիլնեթը, որից պարզվում է, որ Հարությունյանի հայրը անգամ չի պատկերացնում, թե իր ոչինչ չունեցող տղան ինչպես է կառավարության կողքին՝ Երևանի սրտում շենքեր կառուցում։

Այս պահին կառուցապատող ընկերությունում Արթուր Վանեցյանի կողմից կառավարիչ է նշանակված ԱԱԾ նախկին աշխատակից Դավիթ Չոբանյանը։ Երևանի մեկ այլ հատվածում՝ Նոր Նորքում Միքայել Մինասյանը, Սերժ Սարգսյանը և Արթուր Վանեցյանը միասին 35 շենք են միանգամից կառուցում։ Թաղամասի անունը լինելու է Գյուրջյան կասկադ։ Երկու այս թաղամասերի քարոզչական պատասխանատուն սպարապետ Սերժի չստիկ Հրանտ Մելիք-Շահնազարյանն է։ Այս թաղամասերի գովազդներով լցված են Սերժ Սարգսյանի հովանու տակ գտնվող լրատվամիջոցները՝ 24news.am, 168.am, Blognews.am, mediahub.am։ Հենց այս թաղամասերի տերերի ով լինելով է պայմանավորված, որ ոչ մի իբր ընդդիմադիր լրատվամիջոց չի անդրադառնում Նիկոլի օրոք Սերժի, իր փեսու և Վանեցյանի բիզնեսի համար իրենց տնից զրկվող ֆիրդուսիների խնդրին։ Այս թաղամասերի արժեքը գերազանցում է 1 միլիարդ դոլարը, ընդհանուր 49 բազմահարկ շենք։ Հիմա ասացեք խնդրեմ, թե ինչպես կարող է Նիկոլի տված շինթույլտվություններով կառուցվող շենքերի տերերը լինեն ընդդիմադիր։ Նիկոլը եթե ցանկանա սրանց վատություն անել շինարարության ընթացքում այնպիսի տուգանքներ կկիրառի կամ կբռնի վերջում ավարտական ակտ չի տա ու սրանք կկորցնեն ամեն բան։ Սա լավ հասկանում է և Նիկոլը և Սերժի թայֆեն։ Հասկանում են ու միասին պայմանավորված խաղ են խաղում, իսկ էդ խաղի տակ միլիարդանոց բիզնես առաջ տանում։

Աղբյուրը՝ https://t.me/bolola01/248